Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի Իսլամական Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները երեկ հեռախոսազրույց են ունեցել Գազայում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը մտահոգություն են հայտնել Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները շարունակվելու կապակցությամբ և ընդգծել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դադարեցման, մարդկային շրջափակումը վերացնելու և տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը։
Այս զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարցեր և երկու երկրների միջև համագործակցության ոլորտները։ Կողմերը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նրանք գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների գործընթացի վերաբերյալ, ընդգծել են երկու երկրին հուզող հարցերում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը։
Հեռախոսազրույցի ընթացքում նաև քննարկվել են Հաջջի ուխտագնացության համար թռիչքների գործարկման և Սաուդյան Արաբիայի տեխնիկական պատվիրակության Իրան այցելելու հարցերը, և Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է ուխտագնացության աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը։
Իրանի արտգործնախարարն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Թեհրան։