Մեկնարկել է Իրանի հարավում գտնվող Սիրիկի ատոմակայանի շինարարությունը
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում Սիրիկի ատոմակայանի շինարարությունը սկսվել է նախագահի կարգադրությամբ եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ներկայությամբ։

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը «Սիրիկ» քաղաքում ատոմակայանի շինարարության մեկնարկի ժամանակ տեսակապ հաստատելով, ասել է. «Կարողություններին գիտելիքների կցումը Իրանի բոլոր կետերում հանգեցրել է առաջընթացի և զարգացման»։
Ռայիսին հավելել է. - «Սիրիկում ատոմակայանի կառուցումը ամենամեծ նախագիծն է, որը կիրականացվի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հսկողության ներքո»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ 5000 մեգավատ հզորությամբ Սիրիկի ատոմակայանը կարող է դիտարկվել որպես Իրանի տնտեսության և առաջընթացի ենթակառուցվածք, և որ այդ ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ շահագործման հանձնվի աշխատավորների, ինժեներների և տեղացի ակտիվիստների կողմից։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ Սիրիկի ատոմակայանի կառուցումը նախատեսված ծրագրերից է եւ ընդգծվել է բոլոր պաշտոնյաների և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից։
Սիրիկի ատոմակայանի գործադիր տնօրեն Նասեր Շարիֆլուն նույնպես նավթ չօգտագործելը և ջերմոցային գազ չարտադրելը ատոմակայանի կարևոր առանձնահատկություններից մեկն է համարել և ասել.-Սիրիկի ատոմակայանի կառուցմամբ կկանխվի տարեկան 36 մլն բարել նավթի սպառումը։