«Ֆաջր» կինոփառատոնի առաջին օրը չորս ֆիլմ է ցուցադրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i213274-Ֆաջր_կինոփառատոնի_առաջին_օրը_չորս_ֆիլմ_է_ցուցադրվել
Իրանի կինոթատրոններում այսօր (հինգշաբթի) մեկնարկել է Ֆաջր 42-րդ կինոփառատոնի ֆիլմերի ցուցադրությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2024 16:05 Asia/Tehran
  • «Ֆաջր» կինոփառատոնի առաջին օրը չորս ֆիլմ է ցուցադրվել

Իրանի կինոթատրոններում այսօր (հինգշաբթի) մեկնարկել է Ֆաջր 42-րդ կինոփառատոնի ֆիլմերի ցուցադրությունը։

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝«Մորթեզա Աթաշ Զամզամի պատրաստած  «Գեղեցիկ ստերը», Մոհսեն Ջասուրի  «Խխունջի որսը», Ասղար Նաիմիի  «Երկու օր ավելի ուշ» և Հոսեյն Ամերիի  «Զահեր»  չորս ֆիլմերը  փառատոնի առաջին օրը  ցուցադրվում են Թեհրանի Միլադ աշտարակի փառատոնի տանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և արվեստագետների համար։ 

Միլադ աշտարակ

«Ֆաջր» 42-րդ կինոփառատոնի բացումը  ուղեկցվել է «Գեղեցիկ ստերը» ֆիլմի ցուցադրությամբ, որը սոցիալական մելոդրամա է։
Այս ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսերն է  Մորթեզա Աթաշ Զամզամը։ Ֆիլմը Իրանի և Բանգլադեշի համատեղ նախագիծն է, որը նկարահանվել է Բանգլադեշի կինոաստղերի  մասնակցությամբ։

Գեղեցիկ ստերը ֆիլմը

 

Երկրորդ ֆիլմը, որը ցուցադրվում է Ֆաջր կինոփառատոնի առաջին օրը. «Խխունջի  որսն» է,որի  ռեժիսորն է  Մոհսեն Ջասուրը և  պրոդյուսերը՝ Մուստաֆա Սոլթանին։

Այս ֆիլմը ցուցադրվում է  «Նոր հայացք» բաժնում և այն կարելի է համարել Ֆաջր 42-րդ կինոփառատոնին ներկայացված առաջին ֆիլմերից առաջինը, որը ցուցադրվում է փառատոնի պալատում։

«Խխունջի որսը» նաև սոցիալական ստեղծագործություն է, որն այլ հայացքով է նայում ընտանիքի պատասխանատու կանանց; Ֆիլմը պատմում է ընտանիքի պատասխանատու  երիտասարդ կնոջ մասին, ով աշխատում է  ընկերության սպասարկման բաժնում իր ընտանիքի առօյա  հացը վաստակելու համար:

Խխունջի որսը

«Երկու օր ավելի ուշ» ֆիլմը սոցիալական կատակերգություն է, որի ռեժիսորն է Ասղար Նաիմին  և «Ֆաջր» կինոփառատոնի առաջին օրվա երրորդ ֆիլմն է։

 

«Հոսեյն Ամերիի» պատրաստած «Զահեր» ֆիլմը առաջին օրը էկրան է բարձրացել որպես չորրորդ ֆիլմ։

Ֆաջր միջազգային 42-րդ կինոփառատոնը Թեհրանում կանցկացվի մինչև փետրվարի 11-ը։