Իրանը հերթական ձեռքբերումն է գրանցել տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում, կառուցելով 30 արբանյակ
Անդրադառնալով տիեզերական արդյունաբերության և բոլոր տեսակի արբանյակների կառուցման ոլորտում Իրանի առաջընթացին, ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրն ասել է․ «Երկու ամսից կառուցվող արբանյակների թիվը կհասնի 30-ի, իսկ արձակման համար պատրաստ արբանյակների թիվը՝ 12-ի»։
Նա նշել է․ ««Մահդա» արբանյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կարող է տեղակայվել էլիպսաձև ուղեծրի վրա՝ նվազագույնը 450 և առավելագույնը մոտ 1100 կմ հեռավորության վրա։ Դա նշանակում է, որ արբանյակը նախագծվում ու կառուցվում է բարձր տեխնոլոգիայով և առաջին անգամ իրանական արբանյակը կարող է աշխատել հազար կիլոմետրից ավելի բարձրության ուղեծրում»։
Տիեզերական ոլորտում ԻԻՀ ձեռքբերումներն այնքան տպավորիչ են եղել, որ մոտ ապագայում Իրանը երկրագնդի ուղեծրում կունենա արբանյակների համակարգ։ Տիեզերական արդյունաբերության ոլորտում Իրանի դիրքերի ամրապնդումը վերջին տարիներին ձեռք է բերվել գիտական, հետազոտական, աշխարհագրական և ռազմական հնարավորություններով արբանյակների կառուցմամբ:
Թեև խոշոր ընկերությունները պատժամիջոցների կիրառման պատրվակով հրաժարվում են կարևոր պահեստամասեր տրամադրել Իրանին, սակայն իրանցի երիտասարդ գիտնականները շարունակում են իրենց ջանքերը՝ անկախ ամերիկյան և եվրոպական իշխանությունների խոչընդոտներից, առաջադեմ արբանյակներ կառուցելու ուղղությամբ: