Իրանի նախագահն այցելել է ԻՀՊԿ ծովուժի ձեռքբերումների ցուցահանդես
Հորմոզգան կատարած այցի ընբթացքում ԻՀՊԿ ձեռքբերումների ցուցահանդեսին մասնակցության շրջանակում, Իրանի նախագահն ասել է․ «ԻՀՊԿ ծովուժի ցուցահանդեսը մեր հնարավորությունների խորհրդանիշն է»։
Նա հավելել է․ «Մեր ժողովրդին այս է ցուցահանդեսի ուղերձը «Մենք կարող ենք»-ն է, իսկ թշնամիներին՝ «Դուք երբեք չեք կարող»-ը»։
Ռայիսին ասել է․ «Այսօր թշնամին չի կարող մեր դեմ ուղղված որևէ քայլ անել, քանի որ չունի դրա հնարավորությունը և գիտի, որ մեր ուժերը հզոր են։ Այսօր երկրի համար ստեղծվել են ռազմական, գիտական ու տեխնոլոգիական հնարավորություններ»։
Էբրահիմ Ռաիսին նշելով, որ երեք կղզիներն ըստ պատմական փաստաթղթերի, Իրանի անբաժանելի մասն են, Հորմոզգանի ժողովրդի հավաքում ասել է. «Պարսից ծոցի երկրները գիտեն, որ Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունը ծոցի և Օմանի ջրերում, ի տարբերություն օտարերկրացիների ներկայության՝ անվտանգություն հաստատելու նպատակով է»։