Ամիր Աբդուլլահյանի հեռախոսազրույցը Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի հետ
Իրանի ԱԳ նախարարը Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրամիության միջև հարաբերությունների վերջին իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Հոսեյն Ամիրաբդոլլահյանն այս զրույցում, անդրադառնալով Գազայում տեղի ունեցող զարգացումներին, ընդգծել է Պաղեստինի ժողովրդի կոտորածի ու ցեղասպանության հարցում Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների դադարեցման անհրաժեշտությունը՝ դա համարելով հիմնարար քայլ ամբողջ տարածաշրջանում ճգնաժամը կասեցնելու համար։
Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է. «Ցանկացած կոալիցիա և ճգնաժամ առաջացնող գործողություն, ինչպես այն, ինչ արեցին ԱՄՆ-ը և Բրիտանիան՝ Եմենի վրա հարձակման ժամանակ, ոչ միայն չի նպաստի տարածաշրջանում կայունության վերականգնմանը, այլև կհանգեցնի ավելի բարդ իրավիճակի»:
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր կողմերին խորհուրդ է տալիս անհապաղ, արդյունավետ և կայուն գործողություններ ձեռնարկել՝ կենտրոնանալով ճգնաժամի հիմնական արմատների վրա, քանի որ ճգնաժամի արմատը օկուպացիան է:
Անհանգստություն հայտնելով Կարմիր ծովում լարվածության աճի կապակցությամբ՝ Ջոզեպ Բորելն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանում կայունության վերականգնմանը նպաստելու գործում։
Անդրադառնալով ծովային դաշինք ստեղծելու Եվրամիության որոշմանը, Բորելն ասաց, որ այս դաշինքը միայն Կարմիր ծովում հնարավոր հարձակումներից եվրոպական առևտրային նավերի պաշտպանության համար է և չունի ռազմական բնույթ որևէ երկրի դեմ: