Ռայիսի․ Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա, եթե փորձեն ահաբեկել
«Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա նրանց, ովքեր կփորձեն մեզ ահաբեկել»,- ասել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Ուրբաթ օրը, Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում ժողովրդի հետ հանդիպմանը, Ռայիսին ասել է․- Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը տարածաշրջանում սպառնալիք չէ ոչ մի երկրի համար, այլև մեր ուժն անվտանգություն է ստեղծում, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել այդ ուժին, և ռազմական գործիքները մեր ռազմական հզորության մի մասն են, և այս համակարգի ուժի հիմքը հավատքի գերագույն ուժն է:
«Նախկինում, երբ այլ երկրներ ցանկանում էին խոսել իսլամական հանրապետության հետ, նրանք օգտագործում էին սպառնալիքների լեզուն և ահաբեկում ռազմական սցենարով։ Հիմա այլևս նման խոսքեր չեն հնչում, հակառակը՝ բոլորը հավաստիացնում են, թե Իրանի հետ հակամարտություն սկսելու մտադրություն չունեն», - հայտարարել է նախագահ Ռայիսին: