Աստվածային կրոնների հետևորդների եղբայրական կյանքը Իրանի իսլամական հեղափոխության շնորհիվ
https://parstoday.ir/hy/news/iran-i213330-Աստվածային_կրոնների_հետևորդների_եղբայրական_կյանքը_Իրանի_իսլամական_հեղափոխության_շնորհիվ
Ատրպատականի համայն հայության թեմակալ առաջնորդն ասել է.Իսլամական հեղափոխության շնորհիվ աստվածային կրոնների հետեւորդներն Իրանում երկար տարիներ եղբայրաբար ու հավասար են ապրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2024 06:15 Asia/Tehran
  • Աստվածային կրոնների հետևորդների եղբայրական կյանքը Իրանի իսլամական հեղափոխության շնորհիվ

Ատրպատականի համայն հայության թեմակալ առաջնորդն ասել է.Իսլամական հեղափոխության շնորհիվ աստվածային կրոնների հետեւորդներն Իրանում երկար տարիներ եղբայրաբար ու հավասար են ապրում։

Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթչյանը Ֆաջրի տասնօրյակի և Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի արարողության ժամանակ ասաց. «Իրանում աստվածային կրոնների հետևորդները ապրում են այնպես ինչպես ոչ մի երկրում, քանի որ այլ երկրներում նման իրավիճակ չկա, իսկ Իրանում բոլոր կրոններն ու ժողովուրդներն ապրում են միասին՝ խաղաղությամբ և արդարությամբ»։ Նշելով, որ լրանում է Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակը, նա ասաց. բոլորը միասին կաշխատեն իսլամական Իրանի զարգացման համար։

Արքեպիսկոպոս Չիֆթչյանը հավելեց. «Այսօր մենք հազարավոր անգամ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ ապրում ենք խաղաղության մեջ Իրանի դրոշի ներքո, և դա տեղի է ունենում իշխող արդարության պատճառով»: Նա անդրադառնալով Պաղեստին ժողովրդի վայրենաբարո սպանդին, ասաց. Մեր եղբայրներին ու քույրռրին բռնության են ենթարկում, քանի որ այսօրվա աշխարհի վրա չի իշխում արդարությունը։

Ատրպետականի հայության առաջնորդը հավելել է. «Երբ նայում եմ նահատակների նկարները, որոնք դրված են դահլիճում, հանկարծ հիշում եմ հազարավոր պաղեստինցի նահատակների, որոնք այնքան շատ են, որ նույնիսկ ժամանակ չկա նրանց թաղելու»։Նա հավալեց. Հեղափոխությունը շարունակվում է նույն ճանապարհով ընթանալ, ինչը եղել է ի սկզբանե, և եղբայրաբար ապրում ենք միասին։

Հատկանշական է որ միջոցառմանը ներկա էին նաև Թեհրանի և Հյուսիսային Իրանի հայ քրիստոնյաների ներկայացուցիչ Արա Շավարդյանը, Իսլամական խորհրդարանում ասորի և քաղդեական համայնքի ներկայացուցիչ Չարլի Անուեհ Թաքյեն, հայ և ասորի համայնքների հոգևորականներ և պաշտոնյաներ, պետական ​​և գործադիր պաշտոնյաներ։Այս արարողության ընթացքում եղան երաժշտական և ասմունքային ներկայացումներ։