ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցներն Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i213332-ԱՄՆ_ֆինանսների_նախարարության_նոր_պատժամիջոցներն_Իրանի_դեմ
ԱՄՆ կառավարությունը շարունակելով իր թշնամական քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված 6 անձի և 5 կազմակերպության նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2024 06:16 Asia/Tehran
  • ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցներն Իրանի դեմ

ԱՄՆ կառավարությունը շարունակելով իր թշնամական քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված 6 անձի և 5 կազմակերպության նկատմամբ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Իրանում և Հոնկոնգում տեղակայված հինգ ընկերությունների նկատմամբ, որոնք ակտիվ են բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ծրագրերի համար նյութեր և տեխնոլոգիաներ մատակարարելու և չինական կազմակերպություններին իրանական ապրանքներ վաճառելու մեջ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերէլեկտրոնիկայի հրամանատարության վեց պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգների և այլ տարածաշրջանների կարևոր ենթակառուցվածքների դեմ ուղղված վնասակար կիբեր գործողությունների համար:

Չնայած Իրանի դեմ Ամերիկայի միակողմանի քաղաքականության և գործողությունների անարդյունավետությանը, Վաշինգտոնը դեռևս պնդում է Թեհրանի դեմ այս անօրինական մոտեցման շարունակությունը՝ հակասելով ՄԱԿ-ի կանոնադրությանը։09:32