ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցներն Իրանի դեմ
ԱՄՆ կառավարությունը շարունակելով իր թշնամական քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված 6 անձի և 5 կազմակերպության նկատմամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Իրանում և Հոնկոնգում տեղակայված հինգ ընկերությունների նկատմամբ, որոնք ակտիվ են բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ծրագրերի համար նյութեր և տեխնոլոգիաներ մատակարարելու և չինական կազմակերպություններին իրանական ապրանքներ վաճառելու մեջ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերէլեկտրոնիկայի հրամանատարության վեց պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգների և այլ տարածաշրջանների կարևոր ենթակառուցվածքների դեմ ուղղված վնասակար կիբեր գործողությունների համար:
Չնայած Իրանի դեմ Ամերիկայի միակողմանի քաղաքականության և գործողությունների անարդյունավետությանը, Վաշինգտոնը դեռևս պնդում է Թեհրանի դեմ այս անօրինական մոտեցման շարունակությունը՝ հակասելով ՄԱԿ-ի կանոնադրությանը։09:32