Իրանի ՌԾՈՒ մի խումբ հրամանատարներ այսօր կհանդիպեն ԻԻՀ առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/iran-i213420-Իրանի_ՌԾՈՒ_մի_խումբ_հրամանատարներ_այսօր_կհանդիպեն_ԻԻՀ_առաջնորդին
Իրանի ՌՕՈՒ մի խումբ հրամանատարներ այսօր կհանդիպեն ԻԻՀ առաջնորդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2024 06:10 Asia/Tehran
  • Իրանի  ՌԾՈՒ մի խումբ հրամանատարներ այսօր կհանդիպեն ԻԻՀ առաջնորդին

Իրանի ՌՕՈՒ մի խումբ հրամանատարներ այսօր կհանդիպեն ԻԻՀ առաջնորդին։

1979թ փետրվարի 8-ին տեղի ունեցած իրադարձությունների տարելիցին ընդառաջ, այսօր առավոտյան, ՌՕՈՒ մի խումբ հրամանատարներ կհանդիպեն ԻԻՀ առաջնորդի հետ։ 
Փետրվարի 8-ին նշվում է նաև իսլամի մարգարեի ծննդյան օրը։ Եվ քանի որ այդ օրը նախատեսված է իսլամական երկրների դեսպանների և պաշտոնյաների հանդիպումն ԻԻՀ առաջնորդի հետ, ՌՕՈՒ հրամանատարերն առաջնորդի հետ կհանդիպեն այսօր։ 
1979թ փետրվարի 8-ին Իրանի բանակի ՌՕՈՒ հրամանատարները Թեհրանի Ալավիի դպրոցում հանդիպեցին իմամ Խոմեյնուն և իրենց հավատարմությունը հայտնեցին նրան։ 
Այս հանդիպումը հօդս ցնդեցրեց Փահլավիի ռեժիմի բոլոր հույսերը։ 
 Իսկ փետրվարի 11-ին հաղթեց իմամ Խոմեյնու գլխավորած  իսլամական հեղափոխությունը։