Հաղորդագրությունների փոխանակման իրանական հավելվածներից ամեն ամիս օգտվում է 107 միլիոն օգտատեր
ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպությունը հայտարարել է, որ հաղորդագրությունների փոխանակման իրանական հավելվածներից ամեն ամիս օգտվում է 107 միլիոն օգտատեր։
Կազմակերպության մոնիտորինգի, աուդիտի և վերահսկման բաժնի գլխավոր տնօրեն Մեհդի Մոզաֆարին ասել է․ «Իրանական Rubika, Eitaa, Bale, Gap, iGap և Soroush Plus հաղորդագրությունների փոխանակման հավելվածներն ունեն ամսական ավելի քան 107 միլիոն ակտիվ օգտատեր»։
Նա հավելել է, որ առաջին տեղում են Rubika և Eitaa հավելվածները, համապատասխանաբար՝ 44 և 30 միլիոն օգտատերերով։
Վերջին տարիներին Իրանը մեծ առաջընթաց է գրանցել կապի և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում և օգտվելով իրանցի մասնագետների կարողություններից, լուծել ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ։