Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ․ Խանդավառ ընտրությունները երաշխավորում են ազգային հզորությունն ու անվտանգությունը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է․- Ընտրյալները կարող են դեր խաղալ խանդավառ ընտրությունների անցկացման գործում, իսկ խանդավառ ընտրությունների արդյունքը ազգային հզորության բարձրացումն է։
1979թ փետրվարի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների տարելիցին ընդառաջ, այսօր առավոտյան, ՌՕՈՒ մի խումբ հրամանատարներ հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ։ Այդ հանդիպմանը հեղափոխության մեծարգո առաջնորդը ՌՕՈՒ ուժերի մի խումբ հրամանատարների ուխտակցությունը Իմամ Խոմեյնու հետ համարել է «հեղափոխության արագացուցիչ» և պարզաբանելով ընտրյալների արագացուցիչ դերը, ասել է․- Ընտրյալները ծանր պարտականություններ ունեն հեղափոխության նպատակների իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու գործում։
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին նշել է, որ մարտի 1-ին կայանալիք ընտրություններում ժողովրդի խանդավառ մասնակցությունը երաշխավորելու է ազգային հեղինակությունն ու անվտանգությունը և Աստծո կամոք ժողովուրդը լայն ու խանդավառ մասնակցություն կունենա նաև Բահմանի 22-ի համազգային երթին և պաշտպանելով հեղափոխությունը՝ կընդգծի իր հավատարմությունը Իմամ Խոմեյնիին։
Հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է․- Ընտրյալներ ասելով միայն անուն ու նշան նկատի չունեմ։ Այլև ընտրյալները նրանք են, ովքեր մտքով, գիտելիքով ու խորաթափանցությամբ են գործում ազգի բոլոր շերտերում ու խավերում և իրենց պարտականությունները կատարում են խիզախորեն ու ժամանակին` առանց ազդվելու թունավորված մթնոլորտից։
Անդրադառնալով ԱՄՆ-ի աջակցությամբ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում տեղի ունեցած մարդկային ողբերգությանը, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ընտրյալների պարտականությունն է համարել մուսուլման ժողովորրդներին դրդել իրենց պետություններից պահանջելու կտրականապես հարվածել Սիոնիստական ռեժիմին։ Իսկ կտրուկ հարվածը չի նշանակում պատերազմի մեջ մտնել Սիոնիստական ռեժիմի հետ, այլև նշանակում է տնտեսական կապը կտրել այդ ռեժիմի հետ։