Իրանի Սպահան նահանգում մեկնարկել է չորրորդ միջուկային ռեակտորի կառուցումը
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ներկայությամբ սկսվել է 10 ՄՎտ հզորությամբ հետազոտական ռեակտորի կառուցումը Իրանի Սպահան նահանգի միջուկային օբյեկտում։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Մուհամմեդ Էսլամին, ով այսօր երկուշաբթի օրը, Սպահան նահանգի միջուկային օբյեկտում բժշկական նպատակներով, այդ թվում հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով օգտագործող որպես կայուն ռադիոիզոտոպների հումք «տելուրիումի հեքսաֆտորիդ»-ի (TeF6) արտադրության կիսաարդյունաբերական միավորի նախագիծը գործարկելու նպատակով մեկնել էր այս նահանգ, հայտարարել է.- Այս նախագծի առաջին փուլում կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ, սարքավորումների հետ կապված պլանների պատրաստում, իսկ այսօր՝ երկուշաբթի, Սպահան նահանգի միջուկային օբյեկտում մեկնարկել է 10 մեգավատ հզորությամբ հետազոտական ռեակտորի կառուցումը։
Էսլամին նշել է, որ լինելով աշխարհի միջուկային կենտրոններից մեկը՝ Սպահանի միջուկային կայքը երեք միջուկային ռեակտորներով և չորրորդ ռեակտորի կառուցումն օրակարգի մեջ ունենալով, հաջողակ միջուկային կենտրոն է համարվում։
Սպահանի միջուկային օբյեկտի մի մասի վերածումը միջուկային հետազոտական և կրթական միջազգային կենտրոնի այն ծրագրերից մեկն էր, որի բացումը կատարվել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի կողմից Սպահան նահանգ կատարած այցի ժամանակ։