Քանանի․ Տարածաշրջանում ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական գործողությունները համահունչ են Իսրայելի գործողություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i213584-Քանանի_Տարածաշրջանում_ԱՄՆ_ի_իրականացրած_ահաբեկչական_գործողությունները_համահունչ_են_Իսրայելի_գործողություններին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ ամերիկացիների կողմից Իրաքում Դիմադրության հրամանատարներից մեկի սպանությունը վկայում է Իսրայելին այդ երկրի անվերապահ աջակցության շարունակության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 09, 2024 09:53 Asia/Tehran
  • Քանանի․ Տարածաշրջանում ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական գործողությունները համահունչ են Իսրայելի գործողություններին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ ամերիկացիների կողմից Իրաքում Դիմադրության հրամանատարներից մեկի սպանությունը վկայում է Իսրայելին այդ երկրի անվերապահ աջակցության շարունակության մասին։

ԱՄՆ ԶՈՒ  կենտրոնական հրամանատարության ուժերը չոերքշաբթի օրը Բաղդադում  ԱԹՍ-ով իրականացրած հարձակման ընթացքում սպանել են Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի հրամանատարներից Աբու Բաքր ալ-Սաադիին։

Իրաքի իշխանությունները և քաղաքական խմբավորումները խստորեն դատապարտել են հարձակումը, պահանջելով վերջ դնել այդ երկրում ամերիկյան զինուժի ներկայությանը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ խստորեն դատապարտելով հյարձակումը, որի հետևանքով նահատակվել են ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարող մի խումբ զինվորականներ, այդ թվում՝ Աբու Բաքր ալ-Սաադին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ այս հարձակումը պետական ահաբեկչության օրինակ է, Իրաքի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարում և միջոզգային օպրենքների ու կանոնակարգերի խախտում։

Ցավակցելով Իրաքի կառավարությանը և ժողովրդին, Քանանին  նշել է․ «ԱՄՆ-ի արկածախնդիր գործողությունների շարունակությունը սպառնալիք է տարածաշրջանային ու միջազգային խաղաղության համար»։

Նա հավելել է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և ԱՆվտանգության խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկեն՝ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները և հակամարտության տարածումը կանխելու ուղղությամբ։