Փետրվար 14, 2024 16:32 Asia/Tehran
  • Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ. Տարածաշրջանային կայունությունը կախված է անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից

Աֆղանստանի հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն թշնամիների հակաանվտանգային և ապակայունացնող ծրագրերի նկատմամբ՝ ասելով, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կախված են անվտանգության ոլորտում հավաքական գործողություններից։

Տարածաշրջանում վերջին սահմանային միջադեպերի վերաբերյալ Հասան Քազեմի Ղոմին ասել է, որ միջազգային իրավունքի տեսակետից, որևէ երկրի կամ ազգի անվտանգության մաս հանդիսացող ցանկացած կետի թիրախավորումը ենթակա է օրինական պաշտպանության, և այդ պետության իրավունքն է հակազդել այդ սպառնալիքին։

Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը հստակեցրել է, որ թշնամիները փորձում են խնդիրներ ստեղծել տարածաշրջանի երկրների համար, ուստի իր շահերի հարցում Իրանը լուրջ է տրամադրված տարածաշրջանային համագործակցության համար։

Քազեմի Ղոմին հավելել է, որ Իրանն այսօր կասկած չունի, որ ամերիկացիները փորձում են չարաշահել հարևան երկրների տարածքները ահաբեկչական և հակաանվտանգային գործողությունների ու հետախուզական ծրագրերի համար, հետևաբար այսօր անվտանգության ոլորտում հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի, Պակիստանի ու Աֆղանստանի միջև համագործակցության անհրաժեշտությունն անխուսափելի է:

 

Պիտակ