Ամիր Աբդոլլահյանի հեռախոսային խորհրդակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ Գազայի վերաբերյալ
Իրանի ԱԳ նախարարը հեռախոսային խորհրդակցություն է անցկացրել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ՝ Պաղեստինում տիրող իրավիճակի և այդ կապակցությամբ կազմակերպության քայլերի վերաբերյալ։
Հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել ԻՀԿ Նախարարների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ ներկա սարսափելի իրավիճակը քննարկելու և Սիոնիստական ռեժիմի վերջին ոտնձգությունների դեմ վճռական միջոցներ ձեռնարկելու համար:
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծեց համապատասխան և հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ դյուրացնելու հումանիտար օգնության և բեռների, հատկապես սննդի, բժշկական և դեղորայքային ապրանքների առաքումը Գազայի հյուսիսային հատվածներ։
Նա նաև տեղեկացրել է գլխավոր քարտուղարին իր վերջին տարածաշրջանային այցի քննարկումների ու բանակցությունների մասին՝ ստեղծված ծանր իրավիճակում Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու առնչությամբ։