Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան դեղամիջոցներ արտահանել
https://parstoday.ir/hy/news/iran-i213962-Իրանը_պատրաստակամություն_է_հայտնել_Հայաստան_դեղամիջոցներ_արտահանել
Իսլամական Հանրապետությունը Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել իրանական արտադրության դեղագործական արտադրանք։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2024 16:16 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան դեղամիջոցներ արտահանել

Իսլամական Հանրապետությունը Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել իրանական արտադրության դեղագործական արտադրանք։ Այս մասին հայտնում է IRNA-ն:

Փետրվարի 14-ին կայացած Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։

Իրանի Պարենի և դեղերի վարչության ղեկավար Հեյդար Մոհամադին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Հայաստան արտահանել հայրենական արտադրության դեղամիջոցներ։

Նշվում է, որ Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասել է, որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել դեղերի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում։

Հայաստանը ողջունում է Իրանի հետ համագործակցությունը առողջապահական զբոսաշրջության և այլ բնագավառներում: