Իրանի ռազմաօդային ուժերը պատրաստ են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել այլ երկրների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i213964-Իրանի_ռազմաօդային_ուժերը_պատրաստ_են_ահաբեկչության_դեմ_պայքարում_համագործակցել_այլ_երկրների_հետ
ԻԻՀ ՌՕՈՒ հրամանատարը հայատարարել է, որ Իրանը ոչ միայն որևէ սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանյ ու աշխարհի համար, այլև խաղաղության ու բարեկամության պատգամաբեր է բոլոր ժողովուրդների ու երկրների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2024 06:48 Asia/Tehran
  • Իրանի ռազմաօդային ուժերը պատրաստ են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել այլ երկրների հետ

ԻԻՀ ՌՕՈՒ հրամանատարը հայատարարել է, որ Իրանը ոչ միայն որևէ սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանյ ու աշխարհի համար, այլև խաղաղության ու բարեկամության պատգամաբեր է բոլոր ժողովուրդների ու երկրների համար։

Նա նշել է․ «Իրանը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի իր փորձով կիսվել այլ երկրների հետո»։

Իրանում մի շարք երկրների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ, բրիգադի գեներալ Ահմեդ Վահեդին ասել է․ «Իրանի ռազմաօդային ուժերն առանցքային դեր ունեցան իսլամական հեղափխության հաղթանակի հարցում։ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնուն ռազմաօդային ուժերի հավատարմությունը հայտնելու արդյունքում, ԱՄՆ-ից մասնագիտական ու տեխնիկական ոլորտներում կախվածության մեջ գտնվող շահի ռեժիմը փլուզվեց»։

Նշելով, որ իրանցի երիտասարդներն ու պաշտպանական ոլորտն այսօր զինված են ժամանակակից գիտելիքով, Վահեդին հավելել է․ «Ներկայումս Իրանի բոլոր տեսակի ինքնաթիռները վերանորոգվում, սպասարկում և արդիականացվում են մեր երիտասարդ մասնագետների կողմից»։

ԻԻՀ ՌՕՈՒ հրամանատարը նշել է, որ այս ուժերը պատրաստ են ահաբեկլչության դեմ պայքարում իերնց փորձը փոխանցել այլ երկրներին, հավելելով․ «Իրանը դատապարտում է Գազայի  ճնշված և անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները և միջազգային հանրությանը կոչ անում հետամուտ լինել ցեղասպանության համար ռեժիմին պատասխանատվության կանչելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնման հարցերին»: