Շուշթարի ջրային կառույցները՝ զբոսաշրջային յուրահատուկ գրավչություն Իրանի հարավում
Փետրվար 20, 2024 07:29 Asia/Tehran
Շուշթարի ջրային կառույցները, որպես աշխարհի տեխնիկական և ինժեներական գլուխգործոցներից մեկը, գտնվում են Իրանի հարավում՝ Խուզեստան նահանգում:
Շուշթարի ջրային կառույցները մի շարք կամուրջներով, ջրվեժներով, ջրանցքներով և թունելներով ստեղծել են յուրահատուկ գեղեցկություն և ճարտարագիտություն, որոնք հիացմունք են առաջացրել իրանցի և օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ։
Շուշթար պատմական քաղաքը Խուզեստան նահանգ (Իրանի հարավ) մեկնող զբոսաշրջիկների կարևոր ուղղություններից է, և ջրային կառույցները համարվում են այս պատմական քաղաքի ամենաարժեքավոր և զբոսաշրջային գրավչությունը։
Այս զարմանահրաշ, հնագույն և զբոսաշրջային համալիրը պատկանում է Սասանյան շրջանին և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։