Իրանի կառավարության խոսնակ․ Ժողովուրդը երկրի որոշումների կայացման և կառավարման հիմնական գործոնն է
https://parstoday.ir/hy/news/iran-i214190-Իրանի_կառավարության_խոսնակ_Ժողովուրդը_երկրի_որոշումների_կայացման_և_կառավարման_հիմնական_գործոնն_է
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. -«Ժողովուրդը երկրում որոշումներ կայացնելու և կառավարման տարբեր ոլորտներում հիմնական գործոն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2024 13:14 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակ․ Ժողովուրդը երկրի որոշումների կայացման և կառավարման հիմնական գործոնն է

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. -«Ժողովուրդը երկրում որոշումներ կայացնելու և կառավարման տարբեր ոլորտներում հիմնական գործոն է»:

Երեքշաբթի օրը Ալի Բահադորի Ջահրոմին ընդգծելով, որ ժողովրդի դերը երկրի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ընտրություններում, առանցքային  է, հստակեցրել է,-«Ժողովրդին  պետք է բացատրել խորհրդարանի գործունեության վերաբերյալ, որպեսզի նրանք հասկանան, որ խորհրդարանի գլխավոր առանձնահատուկ  աշխատանքը խնդիրների  հանգուցալուծումն է, և որ խորհրդարանի  ու կառավարության ծառայություն մատուցելը հիմնական ուղու վրա է»:

Նշելով,որ  ժողովրդի մասնակցության բարձրացման գործում ամենակարեւորը կառավարության դերակտարությունն է,  Բահադորի Ջահրոմին ասել է,-Այն, որ կառավարությունն ու խորհրդարանը փորձում են բարելավել մարդկանց կենսապայմանները, արդյունավետ է, քանի որ կառավարությունը  ականջալուր է մարդկանց խնդիրներին»:

Նա հայտարարել է.-«13-րդ կառավարության գործունեությունը բազմիցս ապացուցել է ժողովրդին, որ իսկապես հավատում է գործերը ժողովրդական ճանապարհով կառավարելուն»:

Բահադորի Ջահրոմին նշել է, -«Ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը, անկասկած, մեզ հնարավորություն կտա միասին ունենալ ուժեղ խորհրդարան՝ ամուր պլանավորման և մեր երկրի չլուծված խնդիրների լուծման համար»: