ԻԻՀ մեծարգո առաջնորդ․ Գազայի ժողովրդին և Դիմադրությանը աջակցելը Ղուրանական կարևորագույն պարտականությունն է
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Գազայի ժողովրդին ու Դիմադրությանը աջակցելը Ղուրանական ամենակարեւոր պարտականությունն է համարել։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին հինգշաբթի օրը Սուրբ Ղուրանի ընթեցրման 40-րդ միջազգային մրցույթի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշելով,որ Ղուրանի ուսմունքների իրագործումը բավարարում է մարդկության և հասարակության բոլոր խավերի կարիքները և քննադատելով Իսլամական երկրների ղեկավարներին՝ Գազայի հարցում Ղուրանի ուսմունքներին և պատվիրաններին չհետևելու համար, ասել է,-Գազայի և Պաղեստինի Դիմադրության ուժերը, դիմակայելով սիոնիստական չարանենգ թշնամուն, կատարում են Ղուրանի պատվիրանները և Աստծո կամքով հաղթանակը Պաղեստինի ժողովրդինն է լինելու և Իսլամական աշխարհը վստահաբար իր սեփական աչքերով կտեսնի սիոնիստական քաղցկեղային գոյացության ոչնչացումը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Գազայի հարցը անվանել է իսլամական աշխարհի գերխնդիրը և հավելել.-Ամենակարող Աստծու առաջ պատասխան են տալու այն մահմեդական ազգերը,որոնք իրենց կառավարությունների վրա ճնշում չեն գործադրում Սիոնիստական ռեժիմին ուղղված աջակցությունը դադարեցնելու համար , նաև այն պետությունները , որոնք չեն կատարում Ղուրանի պատվիրանները։
Նա ընդգծել է. «Իհարկե, Գազայի և Պաղեստինի Դիմադրությունը դիմակայելով սիոնիստական թշնամուն, կատարում են Ղուրանի ուսմունքներն ու պատվիրանները և Աստծո կամքով և Ղուրանական խոստումների համաձայն՝ Աստված օգնելու է նրանց։
Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ այսօր իսլամական աշխարհը և աշխարհի ազատախոհ ժողովուրդները սգում են Գազայի ժողովրդի վիշտը, ասել է.- Գազայի ժողովուրդը ճնշվել է նրանց կողմից,որոնց մեջ չկա դույզն չափով մարդկություն, ուստի ամենամեծ պարտքն է աջակցել Գազայի ճնշված ժողովրդին և քաջաբար կանգնել Դիմադրության ուժերի կողքին և աջակցել նրանց, ովքեր օգնում են Գազայի ժողովրդին:
Նշելով,որ Ղուրանի ընթերցումը և ընթերցման արվեստը համարվում է մուսուլմաններին խրախուսելու արդյունավետ միջոցներից մեկը՝ Ղուրանի հետ առնչվելու, ընտելանալու և նրա ուսմունքները հասկանալու համար , Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է «Ցավոք, այսօր, Ղուրանից հեռու մնալու մասին Ալլահի Առաքյալի գանգատը Աստծու մոտ, մեկն է Իսլամական աշխարհի դառը իրողություններից , որի արդյունքը՝ Ղուրանի պատվիրաններին և ուսմունքներին չհետևելն ու դրանց չկատարելն է։