Փետրվար 27, 2024 11:43 Asia/Tehran

Իրանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարները կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի շահագրգռվածությունը՝ բարելավելու Իրանի հարաբերություններն այս երկրի հետ, Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այդ նպատակին հասնելու համար ընդգծել է համատեղ ճանապարհային քարտեզ մշակելու պատրաստակամությունը։

Ամիր Աբդոլլահյանն ասել է․- Առկա են ընդհանուր շահերով երկկողմ համագործակցության համատեղ հնարավորություններ, հատկապես գիտելիքահենք ընկերությունների և գյուղատնտեսության ոլորտում։

Անդրադառնալով Գազայում տիրող ճգնաժամին և շուրջ 30 հազար պաղեստինցիների սպանությանը, որոնց 70 տոկոսը կանայք ու երեխաներ են, Իրանի արտգործնախարարն ասել է․- Մարդու իրավունքների հարցի քաղաքականացվածության պատճառով մարդու իրավունքներին հավակնող որոշ երկրներ թույլ չեն տվել փաստահավաք հանձնաժողով ստեղծել այս սարսափելի սպանությունների վերաբերյալ։

Այս հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը Գազայում տագնապալի հումանիտար իրավիճակը որակեց որպես երկու երկրների ընդհանուր մտահոգությունը և ասաց. «Մենք կարևորում ենք Գազայում մարդկային ողբերգությունը կանխելու ջանքերի շարունակվելը»:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և հյուպատոսական որոշ հարցերի շուրջ։

Պիտակ