ԻԻՀ առաջնորդ․ Աշխարհում շատերն այսօր հետևում են Իրանում ընթացող ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i214676-ԻԻՀ_առաջնորդ_Աշխարհում_շատերն_այսօր_հետևում_են_Իրանում_ընթացող_ընտրություններին
Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրություններին մասնակցելուց հետո, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է․ «Աշխահում շատերն այսօր հետևում են Իրանում ընթացող ընտրություններին»։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 01, 2024 06:24 Asia/Tehran

Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրություններին մասնակցելուց հետո, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է․ «Աշխահում շատերն այսօր հետևում են Իրանում ընթացող ընտրություններին»։

Դիմելով ընտրությունների հարցում տատանվողներին, առաջնորդն ասել է․ «Բարեգործություն անելիս չպետք է տատանվել»։

Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Ամենակարող Աստծուց հայցում եմ, որ այսօր ուրախալի օր դառնա Իրանի ժողովրդի համար, և մեր սիրելի ժողովրդի ու ընտրություններում  ներգրավվածների ջանքերն ավարտվեն ի շահ իրանցիների»։

Նա նշել է․ «Ղուրանը մեզ ասում է, որ պետք է մրցել բարի գործերում և գերազանցել մյուսներին: Ես դա ասել եմ նախկինում և այսօր ևս ընդգծում եմ, որ պետք է օգտվել առիթից ու հնարավորինս շուտ քվեարկել։  Ընտրողներին երկրորդ խորհուրդս հետևյալն է․ Յուրաքանչյուր ընտրատեղամնասում քվեարկեք այնքան, որքան ձայնի կարիք այնտեղ կա և ոչ պակաս։ Օրինակ՝ Թեհրանում Բանիմացների խորհրդի համար անհրաժեշտ է ընտրել 16 հոգու, ու ձայները չպետք է դրանից պակաս լինեն։ Կամ օրինակ խորհրդարանի ընտրություններում Թեհրանում քվեարկեք 30 թեկնածուների օգտին։ Սա իմ խիստ խորհուրդն է»։

ԻԻՀ առաջնորդը հավելել է․ «Մեր սիրելի ժողովուրդը պետք է իմանա, որ այսօր աշխարհում շատերն այդ թվում՝  քաղաքական գործիչները,   ազգային ու քաղաքական հեղինակավոր պաշտոններ զբաղեցնողները, հետևում են Իրանի ընտրություններին»։

Այաթոլլահ Խաենեին նշել է․ «Մեր երկրի իրադարձություններին հետևում են և՛ բարեկամները և՛ թշնամիները։ ՈՒրեմն պետք է ուրախացնել բարեկամներին ու հիասթափեցնել չարակամներին»։