Ռայիսի. Գազայում ընթացող պատերազմը առճակատում է` չարիքի և բարիքի առանցքների միջև
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շաբաթ օրը Ալժիրում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովում նշելով, որ Գազայում ընթացող ներկայիս պատերազմը առճակատում է չարիքի ու բարիքի առանցքների միջև, հստակեցրել է,-Ովքեր լռում են սիոնիստների հանցանքների մասին, ուժեղ ապտակ են ստանալու։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների խափանումների պատճառով, Գազայում հրադադար հաստատելու վերաբերյալ որոշում ընդունելու հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անկարողությանը, հավելել է,- ԱՄՆ-ն քաղաքական, սպառազինական և մեդիա ոլորտներում աջակցություն ցուցաբերելով Սիոնիստական ռեժիմի կազմակերպված ահաբեկչությանը, լիարժեք հովանավորում է այդ ռեժիմին և ամերիկյան ու եվրոպական ռումբերը վրեժ են լուծում Պաղեստինյան դատի համար։
2023 թվականի հոկտեմբերից ի վեր, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին զանգվածային կոտորած է իրականացնում Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 30 հազար պաղեստինցի, և վիրավորվել՝ 70 հազարը։
Իսրայելի ռեժիմը 1948 թվականին Բրիտանիայի գաղութատիրության աջակցությամբ ստեղծվել է պաղեստինցիների տարածքում և այդ ժամանակվանից ի վեր այդ ռեժիմը իրականացրել է զանգվածային սպանությունների տարբեր ծրագրեր՝ պաղեստինցիների ցեղասպանության և նրանց ամբողջ տարածքների օկուպացիայի համար։