Նախագահ Ռայիսին ընդգծել է Կատարի հետ ստորագրված համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այս երկրի հետ ստորագրված համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը։
Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ երեկ մարտի 2-ին, Ալժիրի հյուրընկալությամբ կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում, Կատարի էմիր՝ Շեյխ Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ,Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին լավ բնութագրելով հարաբերությունների մակարդակը՝ ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ավելի արագ կատարման անհրաժեշտությունը,ինչը խթանելու է Թեհրան-Դոհա հարաբերությունների զարգացումը։
Ռայիսին քննադատելով Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ որոշ իսլամական երկրների պասիվությունն ու անգործությունը ասել է,- Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության գումարած արտահերթ նիստից ի վեր, Գազայում սիոնիստների հանցագործությունները կասեցնելու համար արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել, և Սիոնիստական ռեժիմի հետ տարածաշրջանային որոշ կառավարությունների տնտեսական հարաբերությունները շարունակվում են:
Շեյխ Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ Թանին Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանի վերջին զարգացումներին ասել է,-Մարդասիրական օգնություն ստանալու հերթերում Գազայի անմեղ ժողովրդի սոսկալի կոտորածը երբեք չի մոռացվի աշխարհի ժողովրդի պատմական հիշողությունից։