Նախագահ Ռայիսին ընդգծել է Կատարի հետ ստորագրված համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i214762-Նախագահ_Ռայիսին_ընդգծել_է_Կատարի_հետ_ստորագրված_համաձայնագրերի_կատարման_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այս երկրի հետ ստորագրված համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2024 07:43 Asia/Tehran
  • Նախագահ Ռայիսին ընդգծել  է Կատարի հետ ստորագրված համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այս երկրի հետ ստորագրված համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը։

Pars Today-ի հայերեն բաժնի  փոխանցմամբ՝ երեկ մարտի 2-ին, Ալժիրի հյուրընկալությամբ կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում, Կատարի  էմիր՝  Շեյխ Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ,Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին լավ բնութագրելով հարաբերությունների մակարդակը՝ ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված  պայմանավորվածությունների ավելի արագ կատարման անհրաժեշտությունը,ինչը խթանելու է Թեհրան-Դոհա հարաբերությունների զարգացումը։ 

Ռայիսին քննադատելով Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների նկատմամբ որոշ իսլամական երկրների պասիվությունն ու անգործությունը  ասել է,- Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության գումարած արտահերթ նիստից ի վեր, Գազայում սիոնիստների հանցագործությունները կասեցնելու համար արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել, և Սիոնիստական ​​ռեժիմի հետ տարածաշրջանային որոշ կառավարությունների տնտեսական հարաբերությունները շարունակվում են:

Շեյխ Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ Թանին Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով  տարածաշրջանի վերջին զարգացումներին ասել է,-Մարդասիրական օգնություն ստանալու  հերթերում Գազայի անմեղ ժողովրդի սոսկալի կոտորածը երբեք չի մոռացվի աշխարհի ժողովրդի պատմական հիշողությունից։