Իրանցի անվանի մարզիկը դարձել է Arnold Classic բոդիբիլդինգի առաջնության չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i214764-Իրանցի_անվանի_մարզիկը_դարձել_է_arnold_classic_բոդիբիլդինգի_առաջնության_չեմպիոն
Իրանցի անվանի մարզիկը նվաճել է Arnold Classic բոդիբիլդինգի առաջնության չեմպիոնի կոչումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2024 08:17 Asia/Tehran
  • Իրանցի անվանի մարզիկը դարձել է  Arnold Classic  բոդիբիլդինգի առաջնության չեմպիոն

Իրանցի անվանի մարզիկը նվաճել է Arnold Classic բոդիբիլդինգի առաջնության չեմպիոնի կոչումը։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  Իրանի բոդիբիլդինգի աստղ Հադի Չուփանը այսօր կիրակի առավոտյան Ամերիկայի Օհայո քաղաքում անցկացվող Arnold Classic 2024-ի եզրափակչում հաջողել է հաղթել  իր մրցակիցներին  և նվաճել Arnold Classic  բոդիբիլդինգի բաց առաջնության չեմպիոնի կոչումը տղամարդկանց մրցաշարում։ 

Սա առաջին դեպքն է, երբ ասիացի բոդիբիլդերը հաղթում է Arnold Classic  բաց առաջնությունում:
Հադի Չուփանը չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո, իր 300.000 դոլարանոց մրցանակն աստացել է Առնոլդ Շվարցենեգերից։

Իրանի բոդիբիլդինգի այս աստղն իր կարիերայում նվաճել է մեկ չեմպիոնական կոչում, և Master Olympia-ի մրցաշարերում մեկ անգամ զբաղեցրել է  երկրորդ և երեք անգամ երրորդ հորիզոնականները։ 
«Հադի Չուփանը» դարձավ պատմության մեջ հինգերորդ բոդիբիլդերը Ռոննի Քոուլմենից, Ջեյ Քաթլերից, Դեքսթեր Ջեքսոնից և Բրենդոն Քորիից հետո, ովքեր հաղթելու ռեկորդ ունեն և՛ Masters Olympia, և՛ Arnold Classic հեղինակավոր մրցույթներում։
Բոդիբիլդինգի այս իրանցի չեմպիոնը դարձավ նաև չորրորդ բոդիբիլդերը «Քևին Լորոնից», «Ֆլեքս Ուիլերից» և «Ուիլյամ Բոնակից» հետո, ով   Arnold Classic մրցույցին իր առաջին մասնակցությամբ նվաճել է չեմպիոնի կոչումը։