Իրանցի անվանի մարզիկը դարձել է Arnold Classic բոդիբիլդինգի առաջնության չեմպիոն
Իրանցի անվանի մարզիկը նվաճել է Arnold Classic բոդիբիլդինգի առաջնության չեմպիոնի կոչումը։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի բոդիբիլդինգի աստղ Հադի Չուփանը այսօր կիրակի առավոտյան Ամերիկայի Օհայո քաղաքում անցկացվող Arnold Classic 2024-ի եզրափակչում հաջողել է հաղթել իր մրցակիցներին և նվաճել Arnold Classic բոդիբիլդինգի բաց առաջնության չեմպիոնի կոչումը տղամարդկանց մրցաշարում։
Սա առաջին դեպքն է, երբ ասիացի բոդիբիլդերը հաղթում է Arnold Classic բաց առաջնությունում:
Հադի Չուփանը չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո, իր 300.000 դոլարանոց մրցանակն աստացել է Առնոլդ Շվարցենեգերից։

Իրանի բոդիբիլդինգի այս աստղն իր կարիերայում նվաճել է մեկ չեմպիոնական կոչում, և Master Olympia-ի մրցաշարերում մեկ անգամ զբաղեցրել է երկրորդ և երեք անգամ երրորդ հորիզոնականները։
«Հադի Չուփանը» դարձավ պատմության մեջ հինգերորդ բոդիբիլդերը Ռոննի Քոուլմենից, Ջեյ Քաթլերից, Դեքսթեր Ջեքսոնից և Բրենդոն Քորիից հետո, ովքեր հաղթելու ռեկորդ ունեն և՛ Masters Olympia, և՛ Arnold Classic հեղինակավոր մրցույթներում։
Բոդիբիլդինգի այս իրանցի չեմպիոնը դարձավ նաև չորրորդ բոդիբիլդերը «Քևին Լորոնից», «Ֆլեքս Ուիլերից» և «Ուիլյամ Բոնակից» հետո, ով Arnold Classic մրցույցին իր առաջին մասնակցությամբ նվաճել է չեմպիոնի կոչումը։