Ո՞վ չի ցանկանում տեսնել իրանցի մարզուհիների հաջողությունը
1979 թվականին Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանայք իրենց ուրույն տեղն են գտել այս երկրում, որի օրինակն է իրանցի կանանց հաջողությունները տարբեր միջազգային ասպարեզներում, այդ թվում՝ մարզական մրցումներում:
Օրինակ, 2023 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացված Ասիական խաղերում, իրանցի մարզուհիներն արժանացել են բազմաթիվ պարգևների. Այս մրցումներում Իրանի ընդհանուր 54 մեդալներից 16-ը, որը մեդալների մոտ մեկ երրորդն է, բաժին է հասել կանանց։

Իրանցի մարզուհիներից ոմանք առաջին անգամ էին մասնակցում այս մրցումներին, իսկ ոմանք էլ առաջին անգամ մեդալներ նվաճեցին։ Ինչպես Ֆարանաք Փարթոազարը, ով նվաճեց Ասիայում կանանց հեծանվավազքի առաջին մեդալը, կամ Թարանեհ Ահմադիին, ով նվաճեց արծաթե մեդալը անվաչմուշկ վարելու մարզաձևում։

Բայց երբ սպորտային հանրությունը վայելում էր այս հաջողությունները, Վիրտուալ տարածքում տարածվեց մի ֆիլմ, որը թողարկման թույլտվություն չէր ստացել։ Այդ ֆիլմը մի իրանցի կնոջ պատմությունն է, ով պնդում է, որ լողում ռեկորդ է սահմանում, սակայն Իրանի իշխանությունները հրաժարվում են արձանագրել նրա ռեկորդները՝ լողզգեստը ոչ պատշաճ հագուստ համարելով։

Ինչպե՞ս է ստացվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո միջազգային սպորտում իրանցի կանանց հաջողությունների մակարդակը բացարձակապես չի գրավում կանանց իրավունքները պաշտպանող կինոգործիչների ուշադրությունը, բայց բազմաթիվ կասկածներով հակասական պատմությունը ֆիլմի սցենար է դառնում, և այդ ֆիլմն է արտացոլում իրանցի կանանց սպորտի վիճակը միջազգային փառատոներում։
Իսլամական Հանրապետությունը դեմ չէ կանանց ըմբշամարտին, ծանրամարտին և անվաչմուշկներ վարելու մարզաձևին։ Անգամ լող մարզաձևում կանանց մրցումներ են անցկացվում Իրանում, միայն միջազգային մրցումներում տղամարդկանց ներկայության և իրանցի լողորդուհիների համար նախատեսված հագուստին միջազգային հակազդեցության պատճառով իրանցի կանանց չի թուլատրվում մասնակցել այդ մրցումներին։
Այս մեկնաբանություններով ո՞վ չի ցանկանում տեսնել իրանցի կանանց հաջողությունը։ Նրանք, ովքեր ճանապարհ են նախապատրաստում շարիաթի բոլոր սկզբունքներով բոլոր սպորտաձևերում մեդալներ նվաճելու համար, և նրանց հաջողությունների պատկերները տեղադրում են քաղաքային վահանակներում, թե նրանք ովքեր, կասկածելի մի պատմությունը պատրվակ ծառայեցնելով անտեսում են սպորտի ոլորտում կանանց այս հաջողությունները։ Իրոք ովքե՞ր են իրանցի կանանց թշնամիները։

