Ռայիսի․ Գազայում սիոնիստների հանցագործությունների հիմքում 75 տարվա օկուպացիան է
Ալժիրի նախագահ Աբդել Մաջիդ Թաբունի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով պաղեստինցիների իրավունքների պաշտպանության և Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դատապարտման հարցում երկու եկների ընդհանուր քաղաքական դիրքորոշումներին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Գազայում, ցեղասպանություն է և ռազմական հանցագործություն, որի հիմքում 75 տարվա օկուպացիայի պատմությունն է»։
Քննադատելով իրավապաշտպան կազմակերպությունների անգործությունը, Ռայիսին հավելել է․ «Սիոնիստական ռեժիմին աջակցող ԱՄՆ-ի ու մյուս երկրների ձեռքերը ներկված են Գազայի անմեղ և ճնշված ժողովրդի արյամբ»։
Նա նշել է․ «Իսրայելի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խզումը կօգնի զսպել ռեժիմին»։
ԻԻՀ նախագահը հավելել է․ «Արդարադատության միջազգային դատարանը պետք է քայլեր ձեռնարկի ռմբակոծություններն ու օկուպացիան դադարեցնելու և ռեժիմին ու նրս կողմնակիցներին հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։
Նրա խոսքով․ «Պաղեստինի ճնշված ժողովրդի պաշտպանությունն ԻԻՀ արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Մենք երբեք չենք վարանել աջակցել Պաղեստինի ժողովրդի իրավունքներին և լուծում ենք համարում պաղեստինցիների իրավունքների իրացումը։ Մենք համարում ենք, որ պաղեստինցիների իրավունքների իրացումը հնարավոր է Պաղեստինի ժողովրդի՝ ներառյալ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների քվեների միջոցով»։