Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ համագործակցած ահաբեկչին
Իրանում մահապատժի է ենթարկվել ահաբեկիչը, որը պետք է պայթյուններ կազմակերպեր ԻԻՀ ՊՆ Սպահանում տեղակայված արտադրամասում 2023 թվականի հունվարի 28-ին Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը հայտարարեց, որ ԱԹՍ-ների միջոցով անհաջող հարձակում է իրականացվել նախարարության արտադրամասերից մեկի վրա, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ԱՍԹ-ներից մեկը խոցվել է, իսկ մյուս երկուսը հայտնվել են ՀՕՊ ուժերի թակարդում ու պայթել։
Սպահանի գլխավոր դատավոր հոջաթոլէսլամ վալմոսլեմին Ջաֆարին հայտարարել է, որ հարձակումից հետո Մոսադի գործակալը կեղծ փաստաթղթերով լքել է Իրանի տարածքը, սակայն 13 օր անց հարևան երկրի համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունքում, ձերբակալվել և փոխանցվել է իրանական կողմին։