Իրանի նախագահ. Իրանի անվտանգությունը կախված չէ որևէ երկրից
https://parstoday.ir/hy/news/iran-i214834-Իրանի_նախագահ._Իրանի_անվտանգությունը_կախված_չէ_որևէ_երկրից
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի անվտանգությունը կախված չէ որևէ երկրից։
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Մարտ 04, 2024 13:05 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի անվտանգությունը կախված չէ որևէ երկրից։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Իրավապահական գիտությունների համալսարանի ավարտական ​​արարողության ժամանակ նշել է, որ այսօր Իրանում տիրող անվտանգությունն արդյունքն է տարբեր ասպարեզներում ժողովրդի ակտիվ ներկայության և գոյացել է շնորհիվ Իրանի  իրավապահ և զինվորական ուժերի զգոնության, բարձր գիտակցության, իրազեկվածության ու ներկայության։

Ռայիսին Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի ամենաակնառու հատկանիշներն է համարել փորձը, քաջությունը, իրազեկվածությունը, հավատն առ Աստված, սերը դեպի իսլամական հեղափոխությունը և սերը ժողովրդի հանդեպ և ծառայության խրամատում շարունակական ներկայությունը։ Նա նշել է, որ Զինված ուժերը ազգի հպարտություն են և տեղ ունեն ազգի սրտում, քանի որ ժողովրդի հետ են և ժողովրդի կողքին։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը փորձառու ռազմական և իրավապահ ուժերի պատրաստումը և երկրի պաշտպանական ենթակառուցվածքների հզորացումը կառավարության կարևոր պարտականություններից է համարել և հավելել, որ պաշտպանական հզորությունը, տնտեսական կայունությունը և մշակութային կարողությունն ազգային հզորության երեք կարևոր բաղադրիչներ են։ 
Ռայիսին հայտարարել է, որ թշնամին, իրանի ժողովրդի դեմ կատարած բոլոր թշամություններով հանդերձ, գիտի, որ այսօր հենց այս մարդիկ Իրանի Իսլամական Հանրապետության հզորության և հեղինակության ամենակարևոր բաղադրիչն են։ 

ԻԻՀ նախագահն ասել է․- Իրանի ժողովուրդը միշտ ներկա է և հանձնառու, և այս ներկայության պատճառով վերջին 45 տարում խափանվել են թշնամու բոլոր ծրագրերը։