Դոհայի ցուցահանդեսում ներկայացվել են նաև ռազմական ոլորտում Իրանի ձեռքբերումները
https://parstoday.ir/hy/news/iran-i214848-Դոհայի_ցուցահանդեսում_ներկայացվել_են_նաև_ռազմական_ոլորտում_Իրանի_ձեռքբերումները
Դոհայում ընթացող ծովային պաշտպանական կարողությունների (Dimex 2024) ցուցահանդեսում ներկայացվել են նաև ռազմական ոլորտում Իրանի ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2024 14:16 Asia/Tehran
  • Դոհայի ցուցահանդեսում ներկայացվել են նաև ռազմական ոլորտում Իրանի ձեռքբերումները

Դոհայում ընթացող ծովային պաշտպանական կարողությունների (Dimex 2024) ցուցահանդեսում ներկայացվել են նաև ռազմական ոլորտում Իրանի ձեռքբերումները։

«Թասնիմ»  գործակալության հաղորդմամբ՝ Իրանի տաղավարում ցուցադրվել են  "9 Dey" փոքր հեռահարության պաշտպանական  համակարգը, թևավոր հականավային հրթիռներ, «Միթաղ» զենիթա-հրթիռային պաշտպանության համակարգը, «Խորրդադի 3» հակաօդային պաշտպանության համակարգը և «Բաշար» ռադիոտեղորոշիչ համակարգը:

Ցուցահանդեսում ներկայացվել են նաև զենքի տարբեր տեսակներ, այդ թվում՝ «Մուսաֆ»  հրացանը և 20 ու 12,7 մմ փամփուշտները։Երկուշաբթի օրը Դոհայում բացվել է DIMDEX 2024 պաշտպանության և ծովային ոլորտների 8-րդ միջազգային ցուցահանդեսը։

Բացման արարողությանը ներկա են եղել  ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին և տարբեր երկրների բարձրաստիճան զինվորականներ։