Տիեզերքում Իրան-ՌԴ ռազմական գործընկերության մասին հայտարարություններն անհիմն են. ԻԻՀ ԱԳՆ խոսնակն
https://parstoday.ir/hy/news/iran-i214850-Տիեզերքում_Իրան_ՌԴ_ռազմական_գործընկերության_մասին_հայտարարություններն_անհիմն_են._ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակն
Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը պաշտպանական և տիեզերական ոլորտներում տեղի է ունենում միջազգային դրույթների շրջանակներում, տիեզերքում երկու երկրների համագործակցության ռազմական բնույթի մասին ամերիկյան հայտարարությունները հիմք չունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2024 14:17 Asia/Tehran
  • Տիեզերքում Իրան-ՌԴ ռազմական գործընկերության մասին հայտարարություններն անհիմն են. ԻԻՀ ԱԳՆ խոսնակն

Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը պաշտպանական և տիեզերական ոլորտներում տեղի է ունենում միջազգային դրույթների շրջանակներում, տիեզերքում երկու երկրների համագործակցության ռազմական բնույթի մասին ամերիկյան հայտարարությունները հիմք չունեն:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասուլիսի ժամանակ hայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:

Փետրվարի 29-ին իրանցի գիտնականները ռուսական հրթիռակրի օգնությամբ ուղեծիր են դուրս բերել «Pars-1» արբանյակը:

Մեկնաբանելով գործարկումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը և նրա դաշնակիցները մտադիր են արագ և կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Իրանն ու ՌԴ-ն մեծացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Պաշտպանական և տիեզերական ոլորտներում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է միջազգային օրենքների, դրույթների և իրավունքների վրա և իրականացվում է երկու երկրների ընդհանուր շահերի հիման վրա։

Ոչ ոք չպետք է անհիմն կասկածներ ունենա նման համագործակցության վերաբերյալ։ Մենք վճռականորեն հերքում ենք ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները, նման արտահայտություններն անհիմն ենք համարում»,- ընդգծել է Քանանին։