Գրոսսի. Ես որևէ ապացույց չունեմ, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում
https://parstoday.ir/hy/news/iran-i214854-Գրոսսի._Ես_որևէ_ապացույց_չունեմ_որ_Իրանը_միջուկային_զենք_է_ստեղծում
Այսօր՝ երկուշաբթի, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյա նիստից հետո հրավիրված ասուլիսում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասաց.- Ես ոչ մի ապացույց կամ տեղեկություն չունեմ, որ Իրանը միջուկային զենք է արտադրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2024 14:21 Asia/Tehran
  • Գրոսսի. Ես որևէ ապացույց չունեմ, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում

Այսօր՝ երկուշաբթի, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյա նիստից հետո հրավիրված ասուլիսում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասաց.- Ես ոչ մի ապացույց կամ տեղեկություն չունեմ, որ Իրանը միջուկային զենք է արտադրում։

Իրան մեկնելու և այս երկրի պաշտոնյաների հետ զրուցելու հույս հայտնելով, Գրոսսին հավելել է.- Իրանը միակ երկիրն է, որը չունի միջուկային զենք, հարստացնում է ուրանը մինչև 60 տոկոս և ունի 60 տոկոս հարստացված ուրանի պաշար։ Իհարկե, ինչպես իրենք են ասում, NPT-ի (Միջուկային զենքի չտարածման պայմանագիր) համաձայն՝ իրենք դրա իրավունքն ունեն, բայց նրանց գործունեության համար պետք է լինի տեսչական համակարգ։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասել է․- Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք միջուկային առաջընթացի մասին Իրանի պաշտոնյաների հայտարարություններին, հատկապես այն, ինչ ասում են պետական ​​պաշտոնյաները։