Ովքե՞ր են Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները
2024 թվականի մարտի 1-ին Իրանում կրոնական փոքրամասնություններն իրենց մյուս հայրենակիցների հետ միասին մասնակցելով 12-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին, ընտրեցին իրենց պատգամավորներին։
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն, Իրանում կրոնական փոքրամասնություններն ինչպես մյուսները հարգվում են օրենքի սահմաններում, նրանք ազատ են կատարել իրենց կրոնական արարողությունները և իրենց անձնական հանգամանքներում թույլատրվում է գործել իրենց կրոնին համապատասխան:
Իրանի Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնական կրոնական փոքրամասնություններից յուրաքանչյուրը կարող է պատգամավոր ունենալ Իրանի խորհրդարանում։
Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունների համեմատ՝ Իրանի կրոնական փոքրամասնությունները 2024 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններում իրենց պատգամավորներին ընտրել են մի փոքր փոփոխությամբ։
11-րդ շրջանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իրանահայության պատգամավորն էր Արա Շահվերդյանը։Նա Խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններում շահելով ձայների ավելի քան 80 տոկոսը վերտընտրվեց Թեհրանի և հյուսիսային Իրանահայության պատգամավոր։
(Արա Շահվերդյան՝ Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր)
Իրանի Իսլամական 11-րդ շրջանի խորհրդարանում Սպահանի և հարավային Իրանահայտության պատգամավորն էր Ռոբերտ Բեգլարյանը, իսկ մարտի մեկին տեղի ունեցած խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններում Գեղարդ Մանսուրյանն ընտրվեց Սպահանի և հարավային Իրանահայտության պատգամավոր։
( Գեղարդ Մանսուրյան՝Սպահանի և հարավային Իրանահայտության պատգամավոր)
Խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններում ասորի եւ քաղդեացի հայրենակիցների պատգամավոր Չարլի Էնույե Թեքիեն կարողացել է հավաքել իր հավատակիցների ձայների մոտ 90%-ը։
Հրեաները ևս հերթական անգամ 11-րդ շրջանի խորհրդարանում Հոմայուն Սամեհ Յահին են ընտրել որպես իրենց պատգամավոր 12-րդ խորհրդարանում։
Էսֆանդիար Էխթիարին Իրանի զրադաշտական համայնքի պատգամավորն էր 11-րդ խորհրդարանում, սակայն այս անգամ խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններում զրադաշտականների պատգամավոր է ընտրվել տիկին Բեհշիդ Բահրխորդարը։