Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Ընտրություններին մասնակցելը Իրանի ժողովրդի ջիհադն էր
(last modified Tue, 05 Mar 2024 13:53:28 GMT )
Մարտ 05, 2024 17:23 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը բարձր է գնահատել մարտի 1-ին ընտրատեղամասերում Իրանի ժողովրդի ներկայությունը՝ ասելով. «Իրանի ժողովրդի ներկայությունն ընտրություններին սոցիալական և քաղաքակրթական պարտականություն և ջիհադ էր»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր (երեքշաբթի) ծառատունկի օրվա կապակցությամբ 3 ծառ տնկելուց հետո, հավելեց. «Թշնամիները մոտ մեկ տարի փորձեցին իրենց քարոզչությամբ ժողովրդին հետ պահել ընտրություններին մասնակցելուց և ընտրությունները կորցնեն իրենց խանդավառությունը, բայց ժողովուրդը մարտի 1-ին  իր մեծ ու սխրագործական շարժումով գնաց թշնամու ջանքերին դիմակայելու ճանապարհով, ուստի այս շարժումը ջիհադ էր։

 

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին նաև երախտագիտություն է հայտնել ընտրությունների կազմակերպիչներին, այդ թվում՝ կազմակերպման, քարոզչության և անվտանգության պահպանման պատասխանատուներին։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև անդրադարձել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի հարավային հատվածներում տեղի ունեցած ջրհեղեղներին և մարդկանց հասցված վնասներին, և ընդգծել. «Պետք է շարունակվեն պետական ​​և մասնավոր հատվածների կողմից օգնությունն ու փրկարարական աշխատանքները, իսկ նրանք, ովքեր օգնելու և փրկարարական կարողություն ունեն, նույնպես մասնակցեն փրկարարական աշխատանքներին»։

Գերաշնորհ Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով ծառատունկի օրվան, ծառատունկը անվանել է ձեռնտու և շահավետ ներդրում և հավելել. «Ծառն ունի բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են օդի թթվածնի ավելացումը և աղտոտիչներին դիմակայելը, ուստի այն շահավետ ներդրում է, հատկապես այսօրվա մեքենայական կյանքի պայմաններում, որտեղ աղտոտիչները, ցավոք, ավելացել են»։

Նա հիշատակել է իսլամի կողմից մարդու և բնության փոխհարաբերությունների, ինչպես նաև բնության խնամքի կարևորումը, և մատնանշելով երեք ծառերի այդ թվում՝ ձիթենու տնկումը՝ ծառատունկին ավելի մեծ նշանակություն տալու համար, ասել է. «Պաղեստինի ճնշված և, իհարկե, շատ դիմացկուն ժողովրդին համերաշխություն և կարեկցանք հայտնելու համար, այսօր տնկված ծառերից մեկը ձիթենու ծառ էր, և այս խորհրդանշական քայլը իրականում նրանց ողջունելու համար էր»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ձիթենու տնկելուց բացի տնկել է նաև Իրանում արտադրված մեկական «Լոուսոնի նոճի» և «Պարրոթիա» տնկիներ։

«Պարրոթիա» ծառը Մազանդարանի անտառների բնիկ ծառն է, և բացի դրանից, որ նրա կարծր փայտը օգտագործվում է տարբեր նպատակներով, նրա արմատներն ու տերեւներն էլ կիրառվում են բուժական նպատակներով։

Իրանում մարտի 5-ից 12-ը կոչվում է «Բնական ռեսուրսների շաբաթ», իսկ այդ շաբաթվա առաջին օրը (մարտի 5-ը) ծառատունկի օր է։