Հայ պատգամավոր․ Անկախ Իրանը կարող է օրինակ դառնալ բոլոր երկրների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i214904-Հայ_պատգամավոր_Անկախ_Իրանը_կարող_է_օրինակ_դառնալ_բոլոր_երկրների_համար
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Իրանի անկախ արտաքին քաղաքականությունը շատ կարևոր է, հարգանքի արժանի և կարող է օրինակ լինել աշխարհի այլ երկրների համար:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 06, 2024 07:11 Asia/Tehran

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Իրանի անկախ արտաքին քաղաքականությունը շատ կարևոր է, հարգանքի արժանի և կարող է օրինակ լինել աշխարհի այլ երկրների համար:

ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում Աբրահամյանն ասել է․ «Երկրի արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս դրա անկախությունը։ Այս տարիների ըթնացքում Իրանի կառավարությունն ու ժողովուրդն իրենց ուժեղ կամքով կարողացել են դիմակայել ծանր ու դաժան պատժամիջոցներին և երկիրը հասցնել ներկա հզոր վիճակին։ Չնայած այս բոլոր դժվարություններին, Իրանը կարողացել է պահպանել տարածաշրջանում իր անվտանգությունը, ինչը հարգանքի արժանի է։ Չնայած բոլոր ճնշումներին, Իրանն այսօր զենքի խոշոր արտադրող է, ինչն այլ երկրներին ստիպում է հաշվի նստել Թեհրանի հետ։ Հզոր Իրանը երաշխավորում է իր, տարածաշրջանի և հատկապես Հայաստանի անվտանգությունը»։

Անդրադառնալով Կովկասում ճգնաժամի կենտրոնի ձևավորմանը, Տիգրան Աբրահամյանը նշել է․ «Ցավոք սրտի, այս իրադարձությունների սկիզբը դարձավ 2020 թվականին Ադրբեջանի հարձակումը։ Իրավիճակը կրկնվեց 2021 թվականին և 2023թ․ սեպտեմբերին։ Այդ ամենն ունի երկու պատճառ։ Առաջինը Հայաստանում ստեղծված քաոսային քաղաքական իրավիճակն էր, երկրորդը՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային տերությունների դերը, որի հետևանքով Կովկասում լարվածություն առաջացավ։ Մի հանգամանք, որը կարևոր է տարածաշրջանի երկրների, հատկապես Իրանի և Հայաստանի համար։ Դա վկայում է, որ երկու բարեկամ ու եղբայր երկրներ Հայաստանն ու Իրանը, պետք է համագործակցեն այս ոլորտում, և կարծում եմ՝ դա կօգնի պաշտպանել երկու երկրների շահերն ու ազգային անվտանգությունը»։
Խոսելով օտար ուժերի միջամտությունների ու տարածաշրջանի ճգնաժամերի մասին, պատգամավորն ասել է․ «Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է  օտար երկրներին դուրս մղել տարածաշրջանից։ ԱՄՆ-ն ներկա է տարածաշրջանային հակամարտությունների մեծ մասում»:

Նա նշել է․ «Բնականաբար, օտար երկրները մտածում են իրենց աշխարհաքաղաքական շահերի մասին։ Իրանը, որպես տարածաշրջանի երկիր, կարող է հայտնվել թիրախում։ Չպետք է մոռանալ, որ տարածաշրջանի որոշ երկրներ թույլ տվեցին օտար ուժերին ներկայություն ունենալ այստեղ»։  
Խոսելով հարևան երկրներրի միջև լարվածությունից արտաքին ուժերի շահի մասին, պատգամավորն ասել է․ «Աշխարհում շարունակվող պատերազմներն ու հակամարտությունները փոխկապակցված են, և մենք գիտենք, որ դրանց միջոցով ապահովվում են որոշ երկրների շահերը։ Մենք դա տեսնում ենք Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի պատերազմներում»։