Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Թեհրանում
Մարտ 06, 2024 13:55 Asia/Tehran
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Իրան՝ չորեքշաբթի երեկոյան Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Աշթիանիի հետ հանդիպելու և երկկողմ ու տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ այս հանդիպումը երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին հետամուտ լինելու շրջանակներում է։
Նշենք, որ մյուս կողմից Թուրքիա է մեկնել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով հանդիպել է իր գործընկերոջ հետ։