Գերմանիան, Կորեան և Ռուսաստանն Իրանից ծանր ջուր գնելու ցանկություն են հայտնել
https://parstoday.ir/hy/news/iran-i214928-Գերմանիան_Կորեան_և_Ռուսաստանն_Իրանից_ծանր_ջուր_գնելու_ցանկություն_են_հայտնել
Նշելով, որ շատ երկրներ ցանկություն են հայտնել ծանր ջուր գնել Իրանից, ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ասել է․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2024 13:59 Asia/Tehran
  • Գերմանիան, Կորեան և Ռուսաստանն Իրանից ծանր ջուր գնելու ցանկություն են հայտնել

Նշելով, որ շատ երկրներ ցանկություն են հայտնել ծանր ջուր գնել Իրանից, ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ասել է․

«Չկարծեք, որ միայն Ռուսաստանն է ցանկանում ձեռք բերել  Իրանի պաշտպանական տեխնիկան։ Շատ երկրներ Իրանի զենքն ու տեխնիկան գնելու ցանկություն են հայտնել, իսկ Կորեան, Ռուսաստանը, Գերմանիան և մեծ թվով այլ երկրներ, ցանկանում են մեր երկրից ծանր ջուր գնել։ Քանի որ, ինչպես նույնիսկ ԱՄՆ-ն է ասում, Իրանն ունի ծանր ջրի լավագույն որակն աշխարհում, մենք պետք է գիտության արտադրությունը վերածենք հարստության արտադրության»։  

Թեհրանի Իմամ Հոսեյնի համալսարան կատարած այցի ժամանակ, Ալի Աքբար Ահմադյանն ասել է. «Մեր երկիրն ամեն օր տնտեսական պատժամիջոցների է ենթարկվում։ Մենք նաև տեսնում ենք, որ Արևմուտքը մարդու իրավունքները որպես գործիք է օգտագործում այն երկրների դեմ, որոնց գործողությունները հակասում են իր քաղաքականությանը։ Հիմնականում մեր ազգային անվտանգության հիմնական հենարանը ժողովուրդն է, ընտրությունները մեր հեղինակության և ազգային անվտանգության օրինակն են»։