Սուրեն Պապիկյանն Իրանի զինված ուժերի շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i214954-Սուրեն_Պապիկյանն_Իրանի_զինված_ուժերի_շտաբի_պետի_հետ_քննարկել_է_տարածաշրջանային_իրադրությունը
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մարտ 07, 2024 06:04 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանն Իրանի զինված ուժերի շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային իրադրությունը

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Ավելի վաղ Պապիկյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հետ։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: