ՀՀ փոխնախարար Տերյանը իրանական ընկերությունների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i214964-ՀՀ_փոխնախարար_Տերյանը_իրանական_ընկերությունների_հետ_քննարկել_է_համագործակցության_հնարավորությունները
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը մարտի 6-ին հանդիպել է ԻԻՀ առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մի շարք պաշտոնյաներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2024 06:46 Asia/Tehran
  •  ՀՀ փոխնախարար Տերյանը իրանական ընկերությունների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը մարտի 6-ին հանդիպել է ԻԻՀ առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մի շարք պաշտոնյաներ։

Հանդիպմանն քննարկվել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, անասնաբուծության, սպանդանոցային ենթամթերքների վերամշակման, անասնակերի արտադրության, արդյունաբերություն, սարքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում։

Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2023-ի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ստորագրած լայնածավալ ազատ առևտրի համաձայնագրով ընձեռվող հնարավորություններին։