Ռայիսի․ Օտարերկրացիների միջամտությունը չի ապահովում տարածաշրջանի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i215006-Ռայիսի_Օտարերկրացիների_միջամտությունը_չի_ապահովում_տարածաշրջանի_անվտանգությունը
Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված Իրանի ջանքերին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Վերահաստատելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին դեմ լինելու իր դիրքորոշումն, Իրանն ընդգծում է, որ տարածաշրջանի երկրների հարաբերությունները պետք է հիմնված լինեն միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա, բացառելով օտարերկրայյա ուժերի միջամտությունը տարածաշրջանի գործերին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2024 06:33 Asia/Tehran
  • Ռայիսի․ Օտարերկրացիների միջամտությունը չի ապահովում տարածաշրջանի անվտանգությունը

Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված Իրանի ջանքերին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Վերահաստատելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին դեմ լինելու իր դիրքորոշումն, Իրանն ընդգծում է, որ տարածաշրջանի երկրների հարաբերությունները պետք է հիմնված լինեն միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա, բացառելով օտարերկրայյա ուժերի միջամտությունը տարածաշրջանի գործերին»։

Հինգշաբթի օրն  ԻԻՀ նախագահը Թեհրանում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ։

Նշելով, որ Իրանը ողջունում է Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ու ամրապնդվմանն ուղղված ցանկացած քայլ, Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը կնպաստի տարածաշրջանի անվտանգային վիճակի բարելավմանը։ 

Դրական գնահատելով Իրանի ու Հայաստանի հարաբերությունները, Ռայիսին հավելել է, որ տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը կարևոր է հարաբերությունների զարգացման և տարածաշրջանի անվտանգային իրավիճակի բարելավման համար։

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող են ապահովել միայն  տարածաշրջանի երկրները,  հավելելով․ «Օտարների միջամտությունը չի նպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը։ Խաղաղությունը երաշխավորված կլինի միայն տարածաշրջանի երկրների համագործակցության շնորհիվ»։

Բարձր  գնահատելով Իրանի դիրքորոշումը՝ երկրների ինքնիշխանության պահպանման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում, Սուրեն Պապիկյանը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի օրակարգային ամենակարևոր խնդիրներից է, հավելելով․ «Մենք հավատարիմ ենք Կովկասում խաղաղության պահպանմանը՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիմամբ»։