Կանանց վերաբերյալ Արևմուտքին ուղղված՝ այաթոլլահ Խամենեիի հարցերը
Արևմուտքը մշտապես խոսում է կանանաց իրավունքների պաշտպանության մասին, այդ մասին բարձրաձայնելով նույնիսկ գովազդներում, սակայն գործանականում այդ հարցն օգտագործում է որպես գործիք։
Կանանց համաշխարհային օրվա կապակցությամբ կխոսենք կանանց նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականության քննադատ այաթալլահ Խամենեիի կողմից այս կապակցությամբ բարձրացված որոշ հարցերի ու քննադատությունների մասին։
Ինչո՞ւ է Արևմուտքում կինն օրեցօր ավելի անփույթ դառնում իր կանացիության ու ինքնության պահպանման հարցում և ինչո՞ւ է օրեցօր կորցնում իր արժանապատվությունը։
.Ո՞րն է պատճառը, որ Եվրոպայում ու ԱՄՆ-ում անցկացվող պաշտոնական հանդիպումներին կանայք կարող են ներկայանալ անգամ կիսամերկ, սակայն տղամարդիկ պետք է կրեն տաբատ, պիջակ, փողկապ կամ փողկապ-թիթեռնիկ և նրանց արգելված է կրել շորտեր։ Ո՞րն է պատճառը։ Ինչո՞ւ կինը կարող է նման հանդիպմանը ներկայանալ կարճ կիսաշրջազգեստով, իսկ եթե տղամարդը հագնվի մի քիչ թեթև, դա անթույլատրելի է։
Ինչ՞ու է Արևմուտքում ավելի ու ավելի շատ քարոզվում անբարոյականությունն ու անառակությունը։
Ինչո՞ւ է համասեռականությունը որպես առաջադեմ ապրելակերպ քարոզվում, իսկ դա չընդունողը համարվում հետամնաց։ Ինչո՞ւ։
Դա խթանվում է թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական մակարդակում։ Որոշ երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները նպաստում են այդ երևույթի տարածմանն ու անգամ հպարտանում դրանով։ Ո՞րն է տրամաբանությունը։
Ինչո՞ւ արևմտյան անհոգ հյասարակության մեջ եռակողմ կամ քառակողմ սեռական հարաբերությունները գաղտնիք չեն, այլ գնալով ավելի են տարածվում։
Արևմուտքում օրեցօր տարածվում են այն երևույթները, որոնք քանդում են ընտանիքի հիմքերը։ Սեռական ազատությունն ինչպես նաև սեռական հարաբերություններում առկա ավելորդությունները քանդում են ընտանիքը։
Մի քանի տարի առաջ ես մեջբերումներ արեցի ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի հեղինակած «Գործողության կոչ» գրքից։ Այնտեղ ներառված վիճակագրությունը սարսափելի է։ Սեռական խանգարումների ու անպարկեշտության վիճակագրություն։
Ինչո՞ւ սեռական ոտնձգությունը պատժելի արարք չէ, սակայն հիջաբ կրելը պատժելի է։
Մի սրիկա, հիջաբով կնոջն անհանգստացնելու համար դատարան է կանչվում, որտեղ դանակահարելով սպանում է նույն կնոջը։ (Մարվա Շերբինին սպանվել է 2008 թվականի հուլիսին։ Նա Գերմանիայում ապրող եգիպտուհի էր, որմ դանակի 18 հարված ահսցնելով սպանեց գերմանաբնակ ռուս Ալեքս Վիենսն, ով նախկինում այդ կնոջը դեմ դատական հայց էր ներկայացրել իրեն զրպարտելու համար)։ Այդ ստոր մարդուն որոշ ժամանակով կանալավորում են։ Սակայն հիջաբի դեմ պայքարը դատապարտելի արարք չէ։
Այս հարցերը պատասխան չունեն, որովհետև չկա տրամաբանություն
ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ինչ որ կոնֆերանսի մասնակցած Իրանցի պաշտոնյային արտասահմանում հարցնում են, թե արդյոք նա ընդունո՞ւմ է համասեռականությունը։ Եվ երբ նա պատասխանում է բացասական, սկսում են սուլել։ Ո՞րն է պատճառը, ո՞րն է տրամանաությունը։ Պատասխան չկա։
Այսինքն՝ կանանց, նրանց հետ կապված հարցերի, և կանանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված գործողություններում որևէ տրաբմաբանություն չկա, հետևաբար Արևմուտքում խուսափում են այս հարցերին պատասխանելուց և այդ թեմայով քննարկումներից։
Ինչպես արդեն նշեցի, նրանք այդ հարցը որպես գործիք են օգտագործում։ Նկարահանում են ֆիլմեր, գրում գրքեր ու հոդվածներ, գեղարվեստի, մշակույթի ու քաղաքականության ոլորտի գործիչներին գումար տալով, ստիպում են խոսել այդ մասին։ Հիմնում են կանանց հարցերով միջազգային կենտրոններ, իսկ միաջզգային կազմակերպությունները աղյուսակի ամենաներքևի տեղում են ներառում այն երկրների անունները, որոնք համաձայն չեն իրենց վարած քաղաքականության հեըտ։
Պետք է նշեմ, որ կանանց վերաբերյալ Արևմուտքի քաղաքականությունը կարելի է ամփոփել երկու արտահայտությունների մեջ՝ «շահի փնտրտուք» և «հաճույքի փնտրտուք»։