Ռայիսի․ Իրանն այսօր տեխնոլոգիապես զարգացած ու առաջադեմ երկիր է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանն այսօր տեխնոլոգիապես զարգացած ու առաջադեմ երկիր է։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Խուզեստան նագանգի պողպատի արտադրությամբ զբաղվող Khouzestan Steel ընկերության Zamzam 3 գործարանի բացման արարողության ժամանակ, Էբրահիմ Ռայիսին հայտարարել է․ «Այսօր ընթանում է կամքի պատերազմ։ Թշնամին չի ցանկանում, որ Իրանը զարգանա և առաջադիմի։ Սակայն Իրանի ժողովուրդը հաղթել է կամքի պատերազմում, ընդլայնելով աշխատանքի ու արտադրության ծավալները և մեծացնելով աշխատատեղերի քանակը։
Նշելով, որ գործարանը կառուցվել և գործարկվել է 115 գիտահենք և ավելի քան 50 տեղական արդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ՝ առանց օտարերկրյա փորձագետների մասնակցության, Ռայիսին հավելել է․ «Իրանում արտադրվում է 2 միլիոն տոննա սպունգաձև երկաթ։ Իսլամական Իրանն այս ոլորտում տարածաշրջանում առաջինն է, իսկ աշխարհում՝ երկրորդը, ինչը հպարտության առիթ է»։
Անդրադառնալով Քարուն գետի արևմտյան ափին գտնվող Ջաֆիր և Սեփեհր նավթահանքերի պաշտոնական շահագործմանը՝ Ռայիսին ասել է. «Այս նավթահանքերը շահագործվում են Իրանի բանկերի մասնակցությամբ և ներդրումներով, և սա լավագույն ներդրումն է, որի ծավալները պետք է հնարավորինս ընդլայնվեն»։