Ալիև․ Ադրբեջանը դժվարին պայմաններում կանգնած է Իրանի ժողովրդի կողքին
https://parstoday.ir/hy/news/world-i248782-Ալիև_Ադրբեջանը_դժվարին_պայմաններում_կանգնած_է_Իրանի_ժողովրդի_կողքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արձագանքելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հայտարարություններին, ընդգծել է ստեղծված դժվարին պայմաններում Իրանի ժողովրդի հետ Բաքվի համերաշխությունը։
(last modified 2026-08-10T13:23:01+00:00 )
Օգոստոս 10, 2026 16:52 Asia/Tehran
  • Ալիև․ Ադրբեջանը դժվարին պայմաններում կանգնած է Իրանի ժողովրդի կողքին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արձագանքելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հայտարարություններին, ընդգծել է ստեղծված դժվարին պայմաններում Իրանի ժողովրդի հետ Բաքվի համերաշխությունը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Ալիևն X-ում արած գրառման մեջ դիմելով Փեզեշքյանին, գրել է, որ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ դժվարին օրերին կանգնել են միմյանց կողքին, իսկ Ադրբեջանը տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո ևս մեկ անգամ ցույց է տվել, որ կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին։
Ավելի վաղ Փեզեշքյանը հայտնել էր, որ հարևան երկրների հետ համագործակցության շրջանակում Իրանը շարունակելու է երկխոսությունն ու փոխգործակցությունը Բաքվի հետ։