Հայաստանի խորհրդարանի պատգամավոր. Իրանի առաջնորդի խոսքերը առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i215070-Հայաստանի_խորհրդարանի_պատգամավոր._Իրանի_առաջնորդի_խոսքերը_առանձնահատուկ_նշանակություն_ունեն_Հայաստանի_ժողովրդի_համար
Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր  Լիլիթ Գալստյանն ասում է, որ հաստատ կարող եմ ասել, որ Հայաստանի ժողովրդի կարծիքով, Իրանի առաջնորդի հայտարարությունները բնակչության անվտանգության և սահմանների անփոփոխության վերաբերյալ Հայաստանի ժողովրդի համար ամենակարևորն են եղել հոգեբանական առումով։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 09, 2024 13:32 Asia/Tehran

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր  Լիլիթ Գալստյանն ասում է, որ հաստատ կարող եմ ասել, որ Հայաստանի ժողովրդի կարծիքով, Իրանի առաջնորդի հայտարարությունները բնակչության անվտանգության և սահմանների անփոփոխության վերաբերյալ Հայաստանի ժողովրդի համար ամենակարևորն են եղել հոգեբանական առումով։


Անդրադառնալով իր հարեւանների, հատկապես Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու պաշտոնական Թեհրանի մոտեցումներին, տիկին Գալստյանն ասաց. «Պատմության ընթացքում Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ եղել են փոխադարձ և հարգալից, հատկապես, որ Իրանում հայկական մեծ համայնք ունենք։ Տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է ավելի քան 30 համագործակցության փոխըմբռնման հուշագիր, և այդ հուշագրերից մի քանիսն այժմ իրականացման փուլում են»։

Մատնանշելով Հայաստանի ինքնիշխանության երաշխավորման հարցում Իրանի դերակատարությունը, Հայաստանի խորհրդարանի պատգամավորն ընդգծեց. «Հայաստանի ներքին իրավիճակի և Հայաստանի վրա գործադրվող արտաքին ճնշումների պատճառով Հայաստանի կարևորագույն և առաջնահերթ խնդիրն իր անվտանգության և ինքնիշխանության պահպանումն է»։

Նա հավելեց.«Անցյալ ամիս Հայաստանում պաշտոնական հարցում է անցկացվել, որի ընթացքում մարդկանց հարցրել են, թե ո՞ր երկրներն եք համարում Հայաստանի բարեկամները։ Ձեզ համար կարող է հետաքրքիր լինել, որ այս հարցման առաջին երեք երկրներն են Իրանը, Ամերիկան ​​և Ֆրանսիան»։

Տիկին Գալստյանն ասաց. «Իրանի և Հայաստանի համագործակցությունն ավելի մեծ ներուժ ունի, քան ներկա իրավիճակը, և հնարավոր է այն ընդլայնել: Բնականաբար, տնտեսական հարաբերությունները շատ կարևոր են, բայց ներկայումս մեր ամենամեծ խնդիրը ներքին անվտանգությունն է, քանի որ մեր անվտանգությունը կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ»։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում օտար երկրների, այդ թվում ԱՄՆ-ի  ներկայությանը և ճգնաժամ ստեղծելու հարցում նրանց դերակատարությանը, Հայաստանի Ազգային Ժողովի այս պատգամավորը հավելեց. «Արտաքին երկրների ներկայությունը չի կարող նպաստել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը։ Ըստ Մինսկի խմբի ձևաչափի՝ ԱՄՆ-ը Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ ​միասին ​երկար տարիներ ներկա է եղել որպես միջնորդ ղարաբաղյան ճգնաժամի լուծման գործում, սակայն Ամերիկան ​​կիրառում է երկակի ստանդարտներ։ Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը ​​և Արևմուտքը շատ առումներով լռում էին, մինչդեռ Հելսինկյան կոնվենցիայի դրույթների համաձայն, պետք է արձագանքեին, բայց Արևմուտքը բավարարվեց միայն հայտարարություններ անելով»։