Ամիր Աբդոլլահյան. Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից
https://parstoday.ir/hy/news/iran-i215090-Ամիր_Աբդոլլահյան._Իրանի_և_Հայաստանի_հարաբերությունների_զարգացումը_բխում_է_երկու_երկրների_շահերից
ՀՀ փոխարտգործնախարարի հետ հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման և խթանման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը, հավելելով․ «Իրանի ու Հայաստանի հարաբերությունների համակողմանի զարգացումը բխում է երկու կողմերի շահերից և կնպաստի ինչպես երկու երկրներում, այնպես էլ տարածաշրջանում օտար երկրների միջամտությունից հեռու խաղաղության, կայունության և կայուն անվտանգության հաստատմանը»։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Մարտ 10, 2024 05:36 Asia/Tehran

ՀՀ փոխարտգործնախարարի հետ հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման և խթանման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը, հավելելով․ «Իրանի ու Հայաստանի հարաբերությունների համակողմանի զարգացումը բխում է երկու կողմերի շահերից և կնպաստի ինչպես երկու երկրներում, այնպես էլ տարածաշրջանում օտար երկրների միջամտությունից հեռու խաղաղության, կայունության և կայուն անվտանգության հաստատմանը»։

Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Երևան կատարած այցին և Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի հետ կառուցողական բանակցություններին, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է քաղաքական, տնտեսական, առևտրային, գիտական և մշակութային  ոլորտներում համագործակցության ամրապնդման և խթանման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարևորությունը։
Հոհունակություն  հայտնելով Ամիր Աբդուլլահյանի հետ հանդիպման կապակցությամբ և իրանցի գործընկերոջը փոխանցելով ՀՀ ԱԳ նախարարի ողջույնները, Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ,   Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, և համոզված է, որ դա արդյունավետ ու օգտակար է տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։
Կոստանյանն արդյունավետ է գնահատել Իրանի փոխարտգործնախարարի հետ հանդիպումը և նշել, որ կողմերը նպատակ ունեն շարունակել խորհրդակցությունները տարբեր մակարդակներում։