Չնայած պատժամիջոցներին, Իրանի պատմության մեջ ստորագրվել է գազային ամենամեծ պայմանագիրը
Հարավային Փարս գազի հանքավայրում արդյունահանումը մեծացնելու նպատկով երկրի պատմության մեջ 20 միլիարդ դոլար արժողությամբ գազային ամենամեծ պայմանագիրը ստորագրելուց հետո, Իրանի նավթի նախարարն ասել է․- Պատժամիջոցներն ու խափանարարությունները չէին կարող կանխել Իրանի նավթարդյունաբերության աճն ու զարգացումը։
Ջավադ Օջին, իրանցի կապալառուների հետ Հարավային Փարս գազի հանքավայրում արդյունահանման ավելացման նախագծի իրականացման պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ, ասել է. «Չնայած ամենածանր պատժամիջոցներին, մենք նավթ արտահանում ենք ուր ուզում ենք, և կառավարության հաջողությունները թշնամուն ստիպեցին ուշադրություն դարձնել այս արդյունաբերության վրա։ Այնպես որ խափանարարություն են կատարել ազգային գազային ցանցի 4 գծերում, բայց մենք կարողացել ենք այդ խնդիրները լուծել ջիհադական գործողություններով»։
Օջին հայտարարել է. «Երկրի գազի պաշարների մեծ մասը գտնվում է Հարավային Փարս գազի հանքավայրում, և նավթավերամշակման գործարանի, նավթաքիմիական առտադրանքների և նույնիսկ երկրի բենզինի արտադրությունը կախված են Հարավային Փարսից:
Նավթի նախարարն ասել է. «Օրակարգում է նաև «Ազադեգան» հանքավայրի շահագործումը, որը կիրականացվի նախագահի ներկայությամբ, և այս աշխատանքում մենք առաջնահերթ ենք համարել սահմանային հատվածքները։
Նավթի նախարարը հայտարարեց. «Այս տարի վառելիքի մեր պաշարները հասցրել ենք 1 միլիարդ լիտրի, իսկ գազի պաշարները՝ 3 միլիարդ խորանարդ մետրի»։
Օջին ասաց. -Ոչ պատժամիջոցները կարողացան խոչընդոտել մեր աշխատանքը և առաջընթացը, և ոչ էլ խափանարարությունները․ Իսկ այսօր համաձայն կենտրոնական բանկի ներկայացրած վիճակագրության տնտեսական աճ ենք արձանագրել։